Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Եզդի պատգամավորը դատավորի աշխատանքին կվերադառնա

Եզդի պատգամավորը դատավորի աշխատանքին կվերադառնա
25.12.2018 | 01:01

«Իրատեսի» տեղեկություններով՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդի համայնքը ներկայացնող Ռուստամ Մախմուդյանը, ԱԺ 6-րդ գումարման աշխատանքների ավարտին պես պատրաստվում է դատական համակարգ վերադառնալու: Մեզ հետ զրույցում վերջինս հաստատեց տեղեկությունը. «Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձ եմ և դատական օրենսգրքով կարող եմ վերադառնալ իմ աշխատանքին: Եթե պատգամավորական գործունեությունն ավարտելուց հետո հայտ ներկայացնեմ, որ ցանկանում եմ դատական համակարգ վերադառնալ, ապա թափուր տեղ լինելու դեպքում ՀՀ վարչական դատարանում կզբաղեցնեմ դատավորի բարձր պաշտոնը»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ